01:53  ,  29 հունվարի, 2016

Իսպանիայի Գավաթ. «Վալենսիան» նվաճեց կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը

«Վալենսիան» դարձավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը՝ պատասխան խաղում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Լաս Պալմասի» նկատմամբ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաեւ «Բարսելոնան», «Սելտան» եւ «Սեւիլիան»:

Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Լաս Պալմաս» - «Վալենսիա»՝ 0:1

Ռոդրիգո, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում