10:20  ,  28 փետրվարի, 2024

Իսպանիայի գավաթ․ «Մալյորկան» եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մալյորկան» հետխաղային 11-մետրանոցներով 5:4 հաշվով պարտության է մատնել «Ռեալ Սոսիեդադին» եւ դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ

Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով։

Եզրափակիչում «Մալյորկայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Բիլբաոյի «Աթլետիկի» դիմակայության հաղթողը։ Այս թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Աթլետիկը»։ Պատասխան հանդիպումը Բիլբաոյում տեղի կունենա փետրվարի 28-ին։

Եզրափակիչը նախատեսված է ապրիլի 6-ին Սեւիլիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում