21:48  ,  20 հունվարի, 2016

Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները Բեռլինում (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները Բեռլինում մարզիչ Ուլի Վեգների ղեկավարությամբ: 

Աբրահամը տիտղոսի պաշտպանության մենամարտը կանցկացնի ապրիլի 9-ին Լաս Վեգասում, հաղորդում էBoxingnews 24-ը: 35-ամյա բռնցքամարտի մրցակիցը լինելու է 24-ամյա մեքսիկացիՋիլբերտո Ռամիրեսը:

Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը կլինի ֆիլիպինից Մենի Պակյայոի եւ ամերիկացի Տիմոտի Բրեդլիի միջեւ հանդիպումը, որից առաջ ռինգ դուրս կգան Աբրահամն ու Ռամիրեսը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում