ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը եւ ՈւԵՖԱ-ի ղեկավար, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինին որակազրկվել են 8 տարով եւ չեն կարող զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, գրում է ESPN-ը։
ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն որոշել է, որ Բլատերը եւ Պլատինին խախտել է կազմակերպության էթիկայի կանոնակարգը։ 79-ամյա Բլատերը հայտարարել է, որ մտադիր է այդ որոշումը բողոքարկել Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանում (CAS)։
Ավելի վաղ նրանք 90 օրով զրկվել էին իրենց լիազորություններից, քանի որ Բլատերը կասկածվում էր Պլատինիին 2 միլիոն եվրոյի անօրինական փոխանցում կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ Միշել Պլատինին չէր ընդգրկվել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահի 5 թեկնածուների ցուցակում, որում տեղ են գտել՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի
15:55 , 9 հոկտեմբերի
15:11 , 9 հոկտեմբերի
14:17 , 9 հոկտեմբերի
13:10 , 9 հոկտեմբերի
12:02 , 9 հոկտեմբերի
11:02 , 9 հոկտեմբերի
10:12 , 9 հոկտեմբերի