Հոկտեմբերի 12-19-ը Ալբանիայի Դյուրես քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցնի 19 ծանրորդով:
Երիտասարդական հավաքանից տղամարդկանց պայքարում կլինեն Արտուշ Գրիգորյանը, Դավիթ Առաքելյանը (երկուսն էլ ՝ 65 կգ), Սամվել Մարտիրոսյան (70 կգ), Նարեկ Գրիգորսյան, Հովհաննես Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 75 կգ), Նարեկ Մկրտչյան (85 կգ), Վալերիկ Մկրտչյան (95 կգ) եւ Գրիգոր Ղազարյան (110 կգ): Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգան՝ Մերի Միսակյան (69 կգ), Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան (երկուսն էլ՝ 77 կգ) եւ Էմմա Պողոսյան (86 կգ):
Եվրոպայի Մ23 առաջնությունում կմրցեն՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ), Սեյրան Խուդանյանը (60 կգ), Տիգրան Կարապետյանը (75 կգ), Մարտին Պողոսյանը (85 կգ), Սուրեն Գրիգորյանը եւ Մնացական Աբրահամյանը (95 կգ) եւ Աշոտ Մովսիսյանը (+110 կգ):
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մասնակցության ժամանակացույցը:
Հոկտեմբերի 13, 11:00 (Երեւանի ժամանակով)
65 կգ` Արտուշ Գրիգորյան, Դավիթ Առաքելյան (երիտասարդներ)
15:00
60 կգ` Սեյրան Խուդանյան (Մ23 տարեկաններ)
Հոկտեմբերի 14, 13:00
57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան (Մ23 տարեկաններ)
15:00
70 կգ` Սամվել Մարտիրոսյան (երիտասարդներ)
19:00
75 կգ` Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան (երիտասարդներ)
Հոկտեմբերի 16, 13:00
75 կգ` Տիգրան Կարապետյան (Մ23 տարեկաններ)
15:00
69 կգ` Մերի Միսակյան (երիտասարդներ)
21:00
85 կգ` Նարեկ Մկրտչյան (երիտասարդներ)
Հոկտեմբերի 17, 15:00
95 կգ` Վալերիկ Մկրտչյան (երիտասարդներ)
17:00
77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան (երիտասարդներ)
19:00
85 կգ` Մարտին Պողոսյան (Մ23 տարեկաններ)
Հոկտեմբերի 18, 11:00
86 կգ` Էմմա Պողոսյան (երիտասարդներ)
15:00
110 կգ` Գրիգոր Ղազարյան (երիտասարդ)
19:00
95 կգ` Սուրեն Գրիգորյան, Մնացական Աբրահամյան (Մ23 տարեկաններ)
Հոկտեմբերի 19, 17:00
+110 կգ` Աշոտ Մովսիսյան (Մ23 տարեկաններ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:10 , 9 հոկտեմբերի
12:02 , 9 հոկտեմբերի
11:02 , 9 հոկտեմբերի
10:12 , 9 հոկտեմբերի 
09:15 , 9 հոկտեմբերի
00:05 , 9 հոկտեմբերի
23:22 , 8 հոկտեմբերի
16:28 , 8 հոկտեմբերի
15:34 , 8 հոկտեմբերի
15:13 , 8 հոկտեմբերի