14:08 21 դեկտեմբերի, 2015ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը եւ ՈւԵՖԱ-ի ղեկավար, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինին որակազրկվել են 8 տարով եւ չեն կարող զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, գրում է ESPN-ը։
ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն որոշել է, որ Բլատերը եւ Պլատինին խախտել է կազմակերպության էթիկայի կանոնակարգը։ 79-ամյա Բլատերը հայտարարել է, որ մտադիր է այդ որոշումը բողոքարկել Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանում (CAS)։
Ավելի վաղ նրանք 90 օրով զրկվել էին իրենց լիազորություններից, քանի որ Բլատերը կասկածվում էր Պլատինիին 2 միլիոն եվրոյի անօրինական փոխանցում կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ Միշել Պլատինին չէր ընդգրկվել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահի 5 թեկնածուների ցուցակում, որում տեղ են գտել՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.