16:54  ,  9 հոկտեմբերի, 2026

Արթուր Մկրտչյանը եւ Էրիկ Լազարյանը հրավիրվել են ֆուտզալի Հայաստանի հավաքական

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Դենիս Նեվեդրովը («Տյումեն») եւ Կարեն Պետրոսյանը («Էիր Աերո U-20») չեն միանա հավաքականին։ Նրանց փոխարեն հրավիրվել են Էրիկ Լազարյանն («Երևան») ու Արթուր Մկրտչյանը («Յունիսպորտ»): Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը: 

Հայաստանի հավաքականը կպատրաստվի ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Հունգարիայի դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print