Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի երեք բռնցքամարտիկ կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:
Կիսաեզրափակիչի մենամարտեր կանցկացնեն Հակոբ Շարբաթյանը (50 կգ), Էդուարդ Քարամյանը (60 կգ) եւ Ռոմիկ Հարությունյանը (66 կգ):
50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանի մրցակիցը կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Պետեր Դվոյացկին:
60 կգ քաշային Էդուարդ Քարամյանը կմրցի Մոլդովան ներկայացնող Ալեքսանդր Բուհենիուչի հետ:
66 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանն ուժերը կչափի չեխ Պավել Դուշանեկի հետ:
Հայաստանի պատանեկան հավաքականի երեք ներկայացուցիչները հաղթել են քառորդ եզրափակիչներում եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալներ:
Հակոբ Շարբաթյանը, 60 կգ Էդուարդ Քարամյանը և 66 կգ Ռոմիկ Հարությունյանը 1/4 եզրափակիչում հաղթել են իրենց մրցակիցներին ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Հակոբ Շարբաթյանը (50 կգ ) քառորդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Մակար Գոնչարին: Էդուարդ Քարամյանը (60 կգ) նույն հաշվով պարտության է մատնել իռլանդացի Քրիստի Ջոյսին: Ռոմիկ Հարությունյանը (66 կգ) 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել ռումինացի Սեբաստիան Վառանի նկատմամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:02 , 9 հոկտեմբերի
10:12 , 9 հոկտեմբերի 
09:15 , 9 հոկտեմբերի
00:05 , 9 հոկտեմբերի
23:22 , 8 հոկտեմբերի
16:28 , 8 հոկտեմբերի
15:34 , 8 հոկտեմբերի
15:13 , 8 հոկտեմբերի
14:24 , 8 հոկտեմբերի
12:07 , 8 հոկտեմբերի