16:45  ,  17 դեկտեմբերի, 2015

Ռաուլը հրաժարվել է աշխատանքի անցնել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբում աշխատանք է առաջարկել իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսին, հաղորդում է Marca-ն։

Պերեսը զանգել է Նյու Յորքում գտնվող 38-ամյա իսպանացուն, որը չի ընդունել առաջարկը։ Ռաուլը ցանկանում է մնալ ԱՄՆ-ում եւ լինել «Նյու Յորք Կոսմոս» ակումբի դեսպանը։ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ Ռաուլի ներկայությունը հոգեբանորեն կօգնի «Ռեալի» ֆուտբոլիստներին։

Իսպանացին վերջերս էր ավարտել կարիերան, իսկ նրա վերջին ակումբն էր ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսը»։ Ռաուլը 1994-2010 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», հետագայում խաղացել է նաեւ գերմանական «Շալկեում» եւ Քաթարի «Ալ Սադում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում