15:42  ,  15 դեկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Բորուսիայի» ֆանատներին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատներին, որոնք տեղ են զբաղեցնում «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնի Die Sütribüne տրիբունայում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Die Sütribüne-ին ինձ աջակցելու եւ անունս վանկարկելու համար: Իրոք, լավ զգացի ինձ եւ կփորձեմ մեկ գոլ խփել նրանց համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 16-րդ տուրում  «Բորուսիան» տանը 4:1 հաշվով հաղթել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գոլի հեղինակ դառնալուց հետո 2 անգամ չէր կարողացել գրավել դատարկ դարպասը: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 6 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում