01:12  ,  9 սեպտեմբերի, 2026

US Open․ Արինա Սաբալենկան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:1), 3:6, 7:6 (10:7) հաշվով հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ, չեխ Լինդա Նոսկովային։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 22 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացիներ Ջեսիկա Պեգուլայի եւ Էմմա Նավարոյի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News