15:42 15 դեկտեմբերի, 2015Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատներին, որոնք տեղ են զբաղեցնում «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնի Die Sütribüne տրիբունայում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Die Sütribüne-ին ինձ աջակցելու եւ անունս վանկարկելու համար: Իրոք, լավ զգացի ինձ եւ կփորձեմ մեկ գոլ խփել նրանց համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Բորուսիան» տանը 4:1 հաշվով հաղթել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գոլի հեղինակ դառնալուց հետո 2 անգամ չէր կարողացել գրավել դատարկ դարպասը: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 6 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.