00:57  ,  9 սեպտեմբերի, 2026

ՉԼ․ «Ռեալն» ուժեղ էր «Ինտերից», «Մանչեսթեր Սիթին»՝ «Պորտուից» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանին «Ինտերին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Ռեալից» աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց պորտուգալական «Պորտուին» եւ հաղթեց 2:0 հաշվով նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ։

Դորտմունդի «Բորուսիան» 3:2 հաշվով հաղթեց իսպանական «Վիլյառեալին»։ Ֆրանսիական «Լիլը» 2:3 հաշվով պարտվեց իսպանական «Բետիսին»։

Չեմպիոնների լիգայի առաջին տուրի բոլոր հանդիպումները սկսվում են մեկ րոպե լռությամբ՝ Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակին։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ինտեր»՝ 2:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 14, Ֆեդերիկո Վալվերդե, 23 - Կառլոս Աուգուստո, 77

«Պորտու» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 47, 90+1

«Բորուսիա Դորտմունդ» - «Վիլյառեալ»՝ 3:2 (տեսանյութ)

Ռենատու Վեյգա, 53, ինքնագոլ, Սերու Գիրասի, 80, 85, 11մ – Սանտիագո Մոուրինյո, 66, Սերու Գիրասի, 90+3, ինքնագոլ

«Լիլ» - «Բետիս»՝ 2:3

Այասե Ուեդա, 12, Ալեշանդրո, 36 – Մարկ Բարտրա, 33, 49, Տրոյ Փերոթ, 53

Հեռացում՝ Էթան Մբապե («Լիլ»), 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում