Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ՝ 3 միավոր կորզելով վերջին վայրկյաններին:
«Բորուսիան» շատ ակտիվ սկսեց խաղը եւ մեկնարկային 10 րոպեներին գրեթե չէր հեռանում մրցակցի կիսադաշտից: «Վոլֆսբուրգն» աստիճանաբար հավասարեցրեց խաղը, թեեւ գոլ բաց թողեց 32-րդ րոպեին: Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը շատ ակտիվ չէր, բայց օգտակար գործողությամբ աչքի ընկավ գոլի դրվագում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մրցակցի կիսադաշտում խլեց գնդակը, որը հայտնվեց Մարկո Ռոյսի մոտ, իսկ գերմանացի կիսապաշտպանը բացեց հաշիվը՝ խփելով առաջին խաղակեսի միակ գոլը:
Երկրորդ խաղակեսում «Վոլֆսբուրգն» ուներ նկատելի առավելություն: Դաշտի տերերը մեծ ճնշում էին գործադրում հյուրերի դարպասի մոտ եւ վերջին րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը: 90-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը, սակայն «Վոլֆսբուրգի» ուրախությունը երկար չտեւեց: Քիչ րոպե անց Հենրիխ Մխիթարյանը կատարեց երկրորդ գոլային փոխանցումը, իսկ փոխարինման դուրս եկած Սինձի Կագավան խփեց դորտմունդցիների հաղթական գոլը:
Մխիթարյանը լավագույններից մեկն էր խաղադաշտում եւ 9-րդ գոլային փոխանցումը կատարեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում խփել է 5 գոլ:
«Բորուսիան» օգտվեց Մյունխենի «Բավարիայի» պարտությունից եւ արդեն 5 միավոր է զիջում առաջատարին: «Վոլֆսբուրգը» նահանջել է 5-րդ տեղ եւ 10 միավոր հետ է դորտմունդցիներից:
Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 1:2
Ռիկարդո Ռոդրիգես, 90 (11մ) - Մարկո Ռոյս, 32, Սինձի Կագավա, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի 
16:53 , 27 նոյեմբերի
16:19 , 27 նոյեմբերի
15:45 , 27 նոյեմբերի
15:02 , 27 նոյեմբերի
14:40 , 27 նոյեմբերի