20:25  ,  5 դեկտեմբերի, 2015

Ռիբերիի գոլը «Բավարիային» չփրկեց Մյոնխենգլադբախում

Գերմանական Բունդեսլիգայի անվիճելի առաջատար Մյունխենի «Բավարիան» այս առաջնությունում առաջին պարտությունը կրեց 15-րդ տուրում: Մրցակիցն էր Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը տնային հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: «Բորուսիան» շատ վստահ սկսեց երկրորդ խաղակեսը եւ 14 րոպեում խփեց 3 գոլ: Հյուրերից 81-րդ րոպեին հաշիվը կրճատեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, որը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ էր դուրս եկել փոխարինման:

«Բավարիան» 8 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային», որը դեկտեմբերի 5-ին արտագնա խաղ կանցկացնի «Վոլֆսբուրգի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բավարիան» Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ 2 խաղերում էլ չէր կարողացել խփել գոլ եւ վաստակել էր 1 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Բավարիա»՝ 3:1

Օսկար Վենդտ, 54, Լարս Շտինդլ, 66, Ֆաբիան Ջոնսոն, 68 – Ֆրանկ Ռիբերի, 81

«Հերտա» - «Բայեր»՝ 2:1

Վլադիմիր Դարիդա, 7, Ջոն Բրուքս, 60 – Չիչարիտո, 29

Հեռացում՝ Սեբաստիան Բոնիշ, 18 («Բայեր»)

«Համբուրգ» - «Մայնց»՝ 1:3

Յոհան Ջուրու, 90 – Ջաիրո Սամպիերո, 16, 51, Կրիստիան Կլեմենս, 76

«Ինգոլշտադտ» - «Հոֆենհայմ»՝ 1:1

Ռոջեր, 66 – Մարկ Ութ, 90+6

«Քյոլն» - «Աուգսբուրգ»՝ 0:1

Ռաուլ Բոբադիլիա, 64

Չիրացված 11 մետրանոց՝ Լեոնարդո Բիտենկուր, 58 («Քյոլն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News