20:25 5 դեկտեմբերի, 2015Գերմանական Բունդեսլիգայի անվիճելի առաջատար Մյունխենի «Բավարիան» այս առաջնությունում առաջին պարտությունը կրեց 15-րդ տուրում: Մրցակիցն էր Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը տնային հաղթանակ տարավ 3:1 հաշվով:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: «Բորուսիան» շատ վստահ սկսեց երկրորդ խաղակեսը եւ 14 րոպեում խփեց 3 գոլ: Հյուրերից 81-րդ րոպեին հաշիվը կրճատեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, որը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ էր դուրս եկել փոխարինման:
«Բավարիան» 8 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային», որը դեկտեմբերի 5-ին արտագնա խաղ կանցկացնի «Վոլֆսբուրգի» հետ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բավարիան» Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ 2 խաղերում էլ չէր կարողացել խփել գոլ եւ վաստակել էր 1 միավոր:
Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Բորուսիա Մ.» - «Բավարիա»՝ 3:1
Օսկար Վենդտ, 54, Լարս Շտինդլ, 66, Ֆաբիան Ջոնսոն, 68 – Ֆրանկ Ռիբերի, 81
«Հերտա» - «Բայեր»՝ 2:1
Վլադիմիր Դարիդա, 7, Ջոն Բրուքս, 60 – Չիչարիտո, 29
Հեռացում՝ Սեբաստիան Բոնիշ, 18 («Բայեր»)
«Համբուրգ» - «Մայնց»՝ 1:3
Յոհան Ջուրու, 90 – Ջաիրո Սամպիերո, 16, 51, Կրիստիան Կլեմենս, 76
«Ինգոլշտադտ» - «Հոֆենհայմ»՝ 1:1
Ռոջեր, 66 – Մարկ Ութ, 90+6
«Քյոլն» - «Աուգսբուրգ»՝ 0:1
Ռաուլ Բոբադիլիա, 64
Չիրացված 11 մետրանոց՝ Լեոնարդո Բիտենկուր, 58 («Քյոլն»)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.