Հայ սամբիստները համերաշխ են ռուսների հետ եւ չեն մեկնի Թուրքիա՝ Եվրոպայի դեռահասների առաջնությանը, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ համաձայն ս. թ. նոյեմբերի 28-ի ՀՍՖ Գործկոմի որոշման, չի մասնակցելու սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝ որպես բողոքի եւ համերաշխության դրսեւորում դեպի Համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիան՝ թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»,- ասվում է ՀՍՖ նախագահ Լեւոն Հայրապետյանի հայտարարությունում։
Անցած շաբաթ Ռուսաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարել էր մրցաշարին չմասնակցելու մասին։
Առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի