15:21  ,  5 նոյեմբերի, 2026

Հարի Քեյնը դարձավ Եվրոպայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը

Ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ նոր պայմանագրով 33-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դարձավ Եվրոպայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստը, հաղորդում է The Athletic-ը։ Աշխատավարձը ռեկորդային է «Բավարիայի» պատմության մեջ եւ այս պահին ամենաբարձրը Եվրոպայում։ Հստակ չափը չի նշվում։

«Ոսկե գնդակի» դափնեկրի նոր պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Հարի Քեյնը 2023թ․ ամռանն է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա», որի հետ դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ՝ Գերմանիայի գավաթակիր։

Նա «Բավարիայի» կազմում անցկացրած 161 պաշտոնական խաղում խփել է 156 գոլ։

Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում