Հայ սամբիստները համերաշխ են ռուսների հետ եւ չեն մեկնի Թուրքիա

18:44   30 նոյեմբերի, 2015

Հայ սամբիստները համերաշխ են ռուսների հետ եւ չեն մեկնի Թուրքիա՝ Եվրոպայի դեռահասների առաջնությանը, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ համաձայն ս. թ. նոյեմբերի 28-ի ՀՍՖ Գործկոմի որոշման, չի մասնակցելու սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝ որպես բողոքի եւ համերաշխության դրսեւորում դեպի Համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիան՝ թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»,- ասվում է ՀՍՖ նախագահ Լեւոն Հայրապետյանի հայտարարությունում։

Անցած շաբաթ Ռուսաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարել էր մրցաշարին չմասնակցելու մասին։

Առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.