20:10  ,  22 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Արցախցի Աշոտ Դանիելյանը մեդալային տեղ չգրավեց

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում հայ սամբիստներն ավարտեցին մրցելույթը՝ չնվաճելով մեդալ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 90 կգ քաշային, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը պայքարեց լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ: Արցախցի մարզիկը պարտվեց 0:2 հաշվով:

Աշոտ Դանիելյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից՝ հաղթելով մոլդովացի Վալերի Մելեասչեւիչիին, սակայն հաջորդ փուլում 5:7 հաշվով պարտվեց բելառուս Անդրեյ Կազուսիոնակին:

Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:

Ֆոտո՝ արխիվային

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս