01:52  ,  21 նոյեմբերի, 2015

Արթուր Աբրահամը ծանր է Մարտին Մարեյից

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Արթուր Աբրահամը ծանր է առաջիկա մրցակից, բրիտանացի Մարտին Մարեյից:

Հանովերում տեղի է ունեցել բռնցքամարտիկիների կշռման պաշտոնական արարողությունը: Աբրահամի անձնական քաշը 76,2 կգ է, Մարեյինը՝ 75,4 կգ, հաղորդում է BoxingNews24-ը:

Աբրահամ - Մարեյ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, Երեւանի ժամանակով 2:40-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում