10:44  ,  20 նոյեմբերի, 2015

Պիրլոն ու Ռոնալդինյոն մոտ են Թուրքիայում ակումբակիցներ դառնալուն

Ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ու «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն մոտ են «Անթալիասպոր» տեղափոխվելուն: Այդ մասին հայտնել է թուրքական ակումբի նախագահ Գյուլտեկին Գենջերը:

«Մենք բանակցություններ ենք անցկացրել Պիրլոյի ու Ռոնալդինյոյի եւ նրանց ներկայացուցիչների հետ: Նրանք ցանկանում են տեղափոխվել «Անթալիասպոր»,- Գյուլտեկին Գենջերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում 8 հանդիպմում անցկացնելու համար Պիրլոն պահանջում է 2 միլիոն եվրո: Նա այս մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել «Նյու Յորք Սիթի»: 35-ամյա Ռոնալդինյոն բրազիլական «Ֆլումինենսեի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում