10:44 20 նոյեմբերի, 2015Ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ու «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն մոտ են «Անթալիասպոր» տեղափոխվելուն: Այդ մասին հայտնել է թուրքական ակումբի նախագահ Գյուլտեկին Գենջերը:
«Մենք բանակցություններ ենք անցկացրել Պիրլոյի ու Ռոնալդինյոյի եւ նրանց ներկայացուցիչների հետ: Նրանք ցանկանում են տեղափոխվել «Անթալիասպոր»,- Գյուլտեկին Գենջերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում 8 հանդիպմում անցկացնելու համար Պիրլոն պահանջում է 2 միլիոն եվրո: Նա այս մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել «Նյու Յորք Սիթի»: 35-ամյա Ռոնալդինյոն բրազիլական «Ֆլումինենսեի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.