11:06  ,  19 սեպտեմբերի, 2026

Արսեն Հարությունյանը հաղթեց Օսթին Դեսանթոյին եւ նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին (տեսանյութ)

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հաղթեց 27-ամյա ամերիկացի ըմբիշ, RAF մրցաշարի հաղթող Օստին Դեսանտոն RAF13 մրցաշարում, որն անցկացվեց Մայամիում։ Հարությունյան - Դեսանտո գոտեմարտւ տիտղոսային էր։

Արսեն Հարությունյանը երրորդ գոտեմարտն անցկացրեց ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում եւ  նվաճեց  չեմպիոնական գոտին:

Եվրոպայի քառակի չեմպիոնը RAF-ում նախորդ գոտեմարտն անցկացրել էր հուլիսի 19-ին: ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում տեղի ունեցած մրցաշարում Եվրոպայի քառակի չեմպիոնը կամային հաղթանակ էր տարել ամերիկացի Բեն Դավինոյի նկատմամբ՝ 6:5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում