00:48  ,  21 հունիսի, 2012

Սեբաստիան Ֆետելը «Ֆերարիո՞ւմ»

Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը հեշտությամբ լեզու կգտնի Ֆերնանդո Ալոնսոյի հետ, հայտարարել է «Ֆերարի» թիմի ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին:

Լուրեր են շրջանառվում, որ «Ռեդ Բուլի» առաջատար Ֆետելը կարող է տեղափոխվել «Ֆերարի»:

Մամուլի ասուլիսի ժամանակ Դոմենիկալիին ցույց են տվել ֆոտոմոնտաժ արված լուսանկար, որտեղ Ֆետելը «Ֆերարիի» համազգեստով է. «Երբեք մի ասա երբեք»,- արձագանքել է Դոմենիկալին:

Նկատենք, որ «Ֆերարիի» երկրորդ արշավորդ Ֆելիպե Մասայի պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի վերջում: Բրազիլացու հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ չեն սկսվել, հաղորդում է Sky Sports-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում