«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն ստացել է Կատալոնիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Այն շնորհում է Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Մրցանակը ստանալուց հետո Պիկեն խոսել է իսպանական Սուպերկլասիկոյի առաջիկա հանդիպման մասին։
«Ինձ կարող են սուլել Մադրիդում։ Այնտեղ երբեք ջերմ չեն ընդունել «Բարսելոնային»։ Դա նորմալ է եւ տրամաբանական, քանի որ մենք նրանց գլխավոր մրցակիցներն ենք։ Մենք գերազանց մարզավիճակում են։ Կիրակի անցկացրինք մեր լավագույն հանդիպումը, առաջատարի կարգավիճակում կմոտենանք «Ռեալի» հետ հանդիպմանը եւ ցանկանում ենք հաղթանակած հեռանալ Մադրիդից»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը նոյեմբերի 21-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։15-ին։ Առաջատարը «Բարսելոնան» է, որը վաստակել է 27 միավոր, Արքայական ակումբը հետ է 3 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:06 , 19 սեպտեմբերի
10:02 , 19 սեպտեմբերի
09:06 , 19 սեպտեմբերի
00:55 , 19 սեպտեմբերի 
00:23 , 19 սեպտեմբերի 
23:27 , 18 սեպտեմբերի
23:09 , 18 սեպտեմբերի
22:52 , 18 սեպտեմբերի 
22:01 , 18 սեպտեմբերի
20:24 , 18 սեպտեմբերի