17:48 10 նոյեմբերի, 2015«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն ստացել է Կատալոնիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Այն շնորհում է Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Մրցանակը ստանալուց հետո Պիկեն խոսել է իսպանական Սուպերկլասիկոյի առաջիկա հանդիպման մասին։
«Ինձ կարող են սուլել Մադրիդում։ Այնտեղ երբեք ջերմ չեն ընդունել «Բարսելոնային»։ Դա նորմալ է եւ տրամաբանական, քանի որ մենք նրանց գլխավոր մրցակիցներն ենք։ Մենք գերազանց մարզավիճակում են։ Կիրակի անցկացրինք մեր լավագույն հանդիպումը, առաջատարի կարգավիճակում կմոտենանք «Ռեալի» հետ հանդիպմանը եւ ցանկանում ենք հաղթանակած հեռանալ Մադրիդից»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը նոյեմբերի 21-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։15-ին։ Առաջատարը «Բարսելոնան» է, որը վաստակել է 27 միավոր, Արքայական ակումբը հետ է 3 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.