Գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեւի նախկին մարզիչ Մանվել Գաբրիելյանը Allboxing.ru-ի համար մեկնաբանել է Վիտալի եւ Վլադիմիր Կլիչկոների վերջին երկու մենամարտերը եւ Վիտալիին խորհուրդ է տվել հեռանալ բռնցքամարտից:
«Կլիչկոները լեգենդ են: Ես նրանց շատ հարգում եմ եւ ցանկանում եմ, որ իմ սաները նման լինեն նրանց: Վլադիմիրը մենամարտում է օրիգինալ, ամեն ինչ վերահսկողության տակ է, ոչ մի սխալ թույլ չի տալիս: Երբ ցանկանում է` հարվածում է: Բոլորը պետք է օրինակ վերցնեն նրանից», - գովել է Մանվել Գաբրիելյանը:
Հայ մարզիչը մեկնաբանել է նաեւ Վլադիմիր Կլիչկո – Ժան Մարկ Մորմեկ մենամարտը` քննադատելով ֆրանսիացի հավակնորդին թույլ ելույթի համար:
«Մորմեկից օրինակ վերցնել պետք չէ: Նա ոչինչ չարեց: Ամբողջ աշխարհն էր դիտում, իսկ նա, նույնիսկ, իրանին չէր հարվածում», - ասել է Գաբրիելյանը:
Վիտալի Կլիչկոյի մրցակից Դերեկ Չիսորային Գաբրիելյանը գովել է ռինգում պայքարելու համար եւ քննադատել է ռինգից դուրս բռնցքամարտը խայտառակելու համար: Գաբրիելյանը նաեւ խորհուրդ է տվել Վիտալի Կլիչկոյին հեռանալ մեծ բռնքամարտից: Մասնագետը մտավախություն ունի, որ Դեւիդ Հեյի հետ մենամարտում Վիտալին կարող է եւ պարտվել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի