23:56  ,  7 հոկտեմբերի, 2015

Եվրո-2016. Ալբանիայում քարերով հարվածել են սերբ ֆուտբոլիստների ավտոբուսին

Ալբանիա ժամանած Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա անհայտ անձիք նետել են քարեր: Սերբիայի ֆուտբոլային պատվիրակության անդամներից ոչ ոք չի տուժել, գրում է «Р-Спорт»-ը:

Սերբերը Ալբանիայում են Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական խաղի համար: Թիմերի միջեւ Բելգրադում կայացած առաջին խաղում երկրպագուները ներխուժել էին խաղադաշտ, իսկ սերբերին ավելի ուշ գրանցվել էր տեխնիկական պարտություն:

Հիշեցնենք, որ Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականները Հայաստանի մրցակiցիներն են Եվրո-2016-ի ընտրական փուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով