19:49  ,  25 օգոստոսի, 2015

«Ուրալ» - «Թերեկ» խաղը կասկածվում է պայմանավորված լինելու մեջ

Բուքմեյքերները կարծում են, որ Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Գրոզնիի «Թերեկի» միջեւ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խաղը կարող է պայմանավորված բնույթի լինել, գրում է «Рейтинг букмекеров»-ը:

Բուքմեյքերներին կասկածելի է թվում օգոստոսի 28-ին կայանալիք հանդիպման գործակիցները: Բանն այն է, որ մրցաշարային աղյուսակում «Թերեկին» գերազանցող «Ուրալի» տնային հաղթանակի գործակիցը 2.95-ից հասել է 5.00-ի, իսկ «Թերեկինը»՝ 2,75-ից 1,70-ի:

Վերջերս մամուլում լուրեր են հայտնվել, որ «Ուրալի» գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն հրաժարական է տվել:

Հիշեցնենք, որ «Ուրալի» եւ «Թերեկի» միջեւ նախորդ խաղը կայացել է Ռուսաստանի անցած առաջնության վերջին տուրում, որում Եկատերինբուրգի թիմը 3:1 հաշվով տարած արտագնա հաղթանակի շնորհիվ պահպանել էր տեղը Պրեմյեր լիգայում: Անկախ այդ հանդիպման արդյունքից, «Թերեկը» մնալու էր ուժեղագույնների լիգայում: «Ուրալում» հանդես է գալիս վերջին շրջանում Հայաստանի հավաքականում տեղը կորցրած Էդգար Մանուչարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում