09:07  ,  9 օգոստոսի, 2015

Օրվա հանդիպումների անոնս

Օգոստոսի 9-ին տեղի կունենան ֆուտբոլի եվրոպական առաջնությունների հերթական հանդիպումները: Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ տուրում «Միկան» կընդունի «Արարատին», «Ուլիսը»՝ «Շիրակին»:

Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» կհյուրընկալվի «Կռիլյա Սովետովին»:

Դորտմունդի «Բորուսիան» կմեկնարկի Գերմանիայի գավաթի խաղարկությունում՝ 1/32 եզրափակիչում մրցելով «Խեմնիցերի» հետ:

Անգլիայի առաջնության ֆավորիտներից Լոնդոնի «Արսենալը» մեկնարկային տուրում կընդունի «Վեստ Հեմին»:

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Միկա» - «Արարատ»՝ 18:00-ին

«Ուլիս» - «Շիրակ»՝ 18:00

Գերմանիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Խեմնիցեր» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 16:30

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 16:30-ին (Երեւանի ժամանակ)

«Նյուքասլ» - «Սաութհեմփթոն»՝ 16:30

«Սթոք Սիթի» - «Լիվերպուլ»՝ 19:00

Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր

ԲԿՄԱ - «Ամկար»՝ 14:30

«Ուֆա» - «Զենիթ»՝ 17:00

«Կռիլյա Սովետով» - «Սպարտակ»՝ 20:00

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

«Բորդո» - «Ռեյմս»՝ 19:00

«Թուլուզ» - «Սենտ Էթյեն»՝ 19:00

«Լիոն» - «Լորյեն»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով