Անպարտելի Ռոնդա Ռոուզին Ռիո դե Ժանեյրոյի HSBC Arena մարզապալատում պաշտպանել է խառը մենամարտերի թեթեւագույն քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը: Բրազիլացի Բեթ Կորիայի հետ մենամարտն ավարտվել է արդեն առաջին ռաունդի առաջին րոպեին: Ռոնդա Ռոուզին նոկաուտի է ենթարկել մրցակցին 34-րդ վայրկյանին՝ տանելով 12-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ կարիերայում: Նրա անձնական մարզիչն է Էդմոնդ Թարվերդյանը:
Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի UFC չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ապրիլի 24-ին Երեւանում էր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:18 , 20 հոկտեմբերի
22:43 , 20 հոկտեմբերի
22:02 , 20 հոկտեմբերի
21:54 , 20 հոկտեմբերի
21:17 , 20 հոկտեմբերի 
21:05 , 20 հոկտեմբերի
20:07 , 20 հոկտեմբերի
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի
17:04 , 20 հոկտեմբերի