12:29 2 օգոստոսի, 2015Անպարտելի Ռոնդա Ռոուզին Ռիո դե Ժանեյրոյի HSBC Arena մարզապալատում պաշտպանել է խառը մենամարտերի թեթեւագույն քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը: Բրազիլացի Բեթ Կորիայի հետ մենամարտն ավարտվել է արդեն առաջին ռաունդի առաջին րոպեին: Ռոնդա Ռոուզին նոկաուտի է ենթարկել մրցակցին 34-րդ վայրկյանին՝ տանելով 12-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ կարիերայում: Նրա անձնական մարզիչն է Էդմոնդ Թարվերդյանը:
Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի UFC չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ապրիլի 24-ին Երեւանում էր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.