10:44  ,  18 հուլիսի, 2015

Արթուր Աբրահամ - Ռոբերտ Շտիգլից. Բուքմեյքերների կանխատեսումը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ պարտադիր հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցի չեմպիոնական մենամարտում «Վիվառո» բուքմեյքերական ընկերության մասնագետներն ավելի բարձր են գնահատում հայ մարզիկի հաղթանակի հնարավորությունը՝ 1.65: Շտիգլիցի հաղթանակի հավանականությունը ստացել է 2.20 գործակից: Ոչ ոքի արդյունքն ունի 18.00 գործակից:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Հալե քաղաքում տեղի է ունեցել կշռման պաշտոնական արարողությանը։ Արթուր Աբրահամի անձնական քաշը 76 կգ է, Ռոբերտ Շտիգլիցինը՝ 75,9 կգ։

35-ամյա Աբրահամն ու 34-ամյա Շտիգլիցը կմենամարտեն չորրորդ անգամ։ Առավելությունը Աբրահամի կողմն է։ Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է ավարտել առաջին եւ երրորդ մենամարտերը, իսկ երկրորդում պարտվել է տեխնիկական նոկաուտով։

Չորրորդ մենամարտը հուլիսի 18-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո (հուլիսի 19)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում