22:33  ,  17 հուլիսի, 2015

Արթուր Աբրահամը ծանր է Ռոբերտ Շտիգլիցից (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու պարտադիր հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցը չեմպիոնական մենամարտից առաջ Գերմանիայի Հալե քաղաքում մասնակցել են կշռման պաշտոնական արարողությանը։

Արթուր Աբրահամի անձնական քաշը 76 կգ է, Ռոբերտ Շտիգլիցինը՝ 75,9 կգ։

35-ամյա Աբրահամն ու 34-ամյա Շտիգլիցը կմենամարտեն չորրորդ անգամ։ Առավելությունը Աբրահամի կողմն է։ Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է ավարտել առաջին եւ երրորդ մենամարտերը, իսկ երկրորդում պարտվել է տեխնիկական նոկաուտով։

Չորրորդ մենամարտը հուլիսի 18-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո (հուլիսի 19)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում