Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ տիտղոսի հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցը հայացքների մենամարտ են ունեցել Գերմանիայի Հալե քաղաքում:
35-ամյա Աբրահամի եւ 34-ամյա Շտիգլիցի միջեւ չորրորդ մենամարտը կկայանա հուլիսի 18-ին: Նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել է հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ առավելության է հասել գերմանացին: Իր նախորդ մենամարտում Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ միավորներով հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում