18:24  ,  1 հուլիսի, 2015

Արթուր Աբրահամ. Շտիգլիցը չունի մահացու հարված

Կարող եմ երաշխավորել, որ Շտիգլիցի հետ մեր չորրորդ մենամարտը կլինի վերջինը, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ խոսելով հուլիսի 18-ին կայանալիք մենամարտի մասին։

«Ես երկու անգամ հաղթել եմ Շտիգլիցին, երկրորդ մենամարտում անհաջողության մատնվեցի վնասվածքի պատճառով։ Կարող եմ ձեզ երաշխավորել, որ չորրորդ մենամարտը կլինի վերջինը մեր միջեւ։ Ռոբերտը շատ հարվածներ է կատարում, բայց նա չունի մահացու հարված։ Թեեւ ես չեմ կարող երաշխավորել նոկաուտ, բայց մարզասերների մոտ չեմ թողնի կասկած, թե ով է լավագույնը»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Fightnews-ը։

Արթուր Աբրահամը չեմպիոնական տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի Հալե քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում