Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:
80 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հայ մարզիկը 4:2 հաշվով հաղթել էր թուրք Յունուս Սարիին, սակայն քառորդ եզրափակիչում 2:5 հաշվով պարտվել էր ռուս Ալբերտ Գաունին: Քանի որ ռուս մարտիկը դուրս եկավ եզրափակիչ, Արման Երեմյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ մենամարտում նա Երեւանի ժամանակով 19:45-ին կհանդիպի նորվեգացի Ռիչարդ Օրդեմանին, ում հաղթելու դեպքում բրոնզե մեդալի համար կմենամարտի պորտուգալացի Ժուլիո Ֆերեյրայի հետ:
Հիշեցնենք, որ Արման Երեմյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է Եվրոպական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի