17:02 18 հունիսի, 2015Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:
80 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հայ մարզիկը 4:2 հաշվով հաղթել էր թուրք Յունուս Սարիին, սակայն քառորդ եզրափակիչում 2:5 հաշվով պարտվել էր ռուս Ալբերտ Գաունին: Քանի որ ռուս մարտիկը դուրս եկավ եզրափակիչ, Արման Երեմյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ մենամարտում նա Երեւանի ժամանակով 19:45-ին կհանդիպի նորվեգացի Ռիչարդ Օրդեմանին, ում հաղթելու դեպքում բրոնզե մեդալի համար կմենամարտի պորտուգալացի Ժուլիո Ֆերեյրայի հետ:
Հիշեցնենք, որ Արման Երեմյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է Եվրոպական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.