15:55  ,  18 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Արման Երեմյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի մասնակից Արման Երեմյանը պարտություն կրեց Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարի քառորդ եզրափակիչում: 80 կգ քաշային կարգի երկրորդ մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը հանդիպեց ռուս Ալբերտ Գաունին, ով առավելության հասավ 5:2 հաշվով:

Եթե ռուս մարտիկը դուրս գա եզրափակիչ, Երեմյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար

Հիշեցնենք, որ մեկնարկային մենամարտում Արման Երեմյանը 4:2 հաշվով հաղթել էր թուրք Յունուս Սարիին: Նա Հայաստանի միակ ներկայացուցիչն է Եվրոպական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում