21:11  ,  17 հունիսի, 2015

Արթուր Աբրահամի ցավակցությունը՝ Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցել է Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ։ Այդ մասին հայ բռնցքամարտիկը գրել է ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Աբրահամը Բալթիկ ծովի ափին գտնվող գերմանական Ցինովից հանգստավայրում պատրաստվում է տիտղոսի հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում