00:50  ,  10 հունիսի, 2015

Արթուր Աբրահամը սկսել է պատրաստվել Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բալթիկ ծովի ափին գտնվող գերմանական Ցինովից հանգստավայրում սկսել է պատրաստվել տիտղոսի հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքում:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել է հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ առավելության է հասել 33-ամյա գերմանացին: Իր նախորդ մենամարտում 35-ամյա Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ միավորներով հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում