Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բալթիկ ծովի ափին գտնվող գերմանական Ցինովից հանգստավայրում սկսել է պատրաստվել տիտղոսի հավակնորդ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքում:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ նախորդ 3 մենամարտերից երկուսում հաղթել է հայ բռնցքամարտիկը, մեկ անգամ էլ առավելության է հասել 33-ամյա գերմանացին: Իր նախորդ մենամարտում 35-ամյա Աբրահամը փետրվարի 21-ին Բեռլինում պաշտպանեց տիտղոսը՝ երկրորդ անգամ միավորներով հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի