12:52  ,  8 հունիսի, 2015

Հովհաննես Համբարձումյանին ճանաչել են Մակեդոնիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Sport.com.mk-ի վարկածով ընդգրկվել է Մակեդոնիայի ավարտված առաջնության խորհրդանշական հավաքականում: Մակեդոնական կայքը 24-ամյա Համբարձումյանին ճանաչել է նաեւ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Այս մրցաշրջանում հայ պաշտպանը «Վարդարի» առանցքային խաղացողներից էր եւ դարձավ Մակեդոնիայի չեմպիոն: Ավարտված առաջնությունում Հովհաննես Համբարձումյանը «Վարդարում» բոլորից շատ է կատարել գոլային փոխանցում եւ նման արդյունավետությամբ աչքի է ընկել 8 անգամ: Նա 2014-ին Երեւանի «Բանանցից» էր տեղափոխվել մակեդոնական ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով