09:36  ,  2 հունիսի, 2015

Քառորդ եզրափակիչում՝ Ջոկովիչ - Նադալ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում 6:1, 6:2, 6:3 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ռիշար Գասկեի նկատմամբ: 2 ժամ 3 րոպե տեւած պայքարում Ջոկովիչը կատարել է չորս էյս, թույլ չի տվել ոչ մի կրկնակի սխալ:

Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստի մրցակիցը կլինի աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը 6:3, 1:6, 5:7, 6:2 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ջեք Սոքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով