17:33  ,  26 ապրիլի, 2015

Արթուր Աբրահամը շնորհավորել է Վեգներին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է իր մարզիչ Ուլի Վեգների ծննդյան տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ մարզիչ Ուլի Վեգներ: Միշտ սիրում եմ քեզ: Քո Արթուր Աբրահամ»,- ֆեյսբուքյան էջում գրել է հայ բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը վաղուց է համագործակցում գերմանացի մասնագետի հետ, ով ծնվել է 1942 թվականի ապրիլի 26-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում