16:08  ,  24 ապրիլի, 2015

Արթուր Աբրահամը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Սերժ Սարգսյանի հետ (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար. նա Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ է ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունից հետո։

Աշխարհի չեմպիոնն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ներկա է եղել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության պաշտոնական մասին, որից հետո նշել էր. «Բոլոր նախագահներն իրենց ելույթներում ասացին շատ ոգեւորիչ խոսքեր, որոնցից մարմինս փշաքաղվում էր։ Տխուր օր է, բայց ուրախ եմ, որ նախագահները եկել են հայ ժողովրդի վիշտը կիսելու»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում