Կփորձեմ իմ փորձը փոխանցել հայ բռնցքամարտիկներին: Երեւան եմ եկել հայ ժողովրդին ցեղասպանության ճանաչման հարցում աջակցելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած ամերիկուհի Ռոնդա Ռոուզին: Ապրիլի 22-ին խառը մենամարտերի (MMA), UFC-ի չեմպիոն Ռոուզին ցուցադրական մարզում անցկացրեց Երեւանի «Դինամո» մարզադահլիճում: Հայտնի մարզուհին ու դերասանուհին ռինգում մարզվեց իր մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի հետ, իսկ այդ ընթացքում բռնցքամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի թիմերը նախավարժանք էին կատարում:
«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Ես եկել եմ, որ այս օրերին լինելու հայ ժողովրդի կողքին: Գիտեմ, որ 1915 թվականին ցեղասպանություն է եղել: Ես եւ մարզիչս որոշեցինք գալ եւ մեր այցով մեր աջակցությունը ցուցաբերել հայ ժողովրդին: Կփորձեմ իմ այցով աջակցել ցեղասպանության ճանաչման գործընթացին: Կփորձեմ իմ փորձը փոխանցել հայ բռնցքամարտիկներին: Ուրախ եմ, որ hնարավորություն ունեմ լինել Հայաստանում եւ մարզում անցկացնել հայ բռնցքամարտիկների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոնդա Ռոուզին, ում բաց մարզումը տեւեց մոտ մեկ ժամ:
Ապրիլի 24-ին ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն ու 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մարզուհին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ ուշ երեկոյան կմեկնի Հայաստանից:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport










Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի