Ռոնդա Ռոուզին բաց մարզում անցկացրեց Երեւանում (ֆոտոշարք)

14:08   23 ապրիլի, 2015

Կփորձեմ իմ փորձը փոխանցել հայ բռնցքամարտիկներին: Երեւան եմ եկել հայ ժողովրդին ցեղասպանության ճանաչման հարցում աջակցելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած ամերիկուհի Ռոնդա Ռոուզին: Ապրիլի 22-ին խառը մենամարտերի (MMA), UFC-ի չեմպիոն Ռոուզին ցուցադրական մարզում անցկացրեց Երեւանի «Դինամո» մարզադահլիճում: Հայտնի մարզուհին ու դերասանուհին ռինգում մարզվեց իր մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի հետ, իսկ այդ ընթացքում բռնցքամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի թիմերը նախավարժանք էին կատարում:

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Ես եկել եմ, որ այս օրերին լինելու հայ ժողովրդի կողքին: Գիտեմ, որ 1915 թվականին ցեղասպանություն է եղել: Ես եւ մարզիչս որոշեցինք գալ եւ մեր այցով մեր աջակցությունը ցուցաբերել հայ ժողովրդին: Կփորձեմ իմ այցով աջակցել ցեղասպանության ճանաչման գործընթացին: Կփորձեմ իմ փորձը փոխանցել հայ բռնցքամարտիկներին: Ուրախ եմ, որ hնարավորություն ունեմ լինել Հայաստանում եւ մարզում անցկացնել հայ բռնցքամարտիկների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոնդա Ռոուզին, ում բաց մարզումը տեւեց մոտ մեկ ժամ:

Ապրիլի 24-ին ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն ու 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մարզուհին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ ուշ երեկոյան կմեկնի Հայաստանից:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.