21:10  ,  2 մարտի, 2012

Կլիչկոն զգալիորեն ծանր է Մորմեկից

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBO/WBA/IBF/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն զգալիորեն ծանր է ֆրանսիացի Ժան Մարկ Մորմեկից: WBO/WBA/IBF/IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից առաջ կայացել է կշռման պաշտոնական ընթացակարգը: Գործող չեմպիոն Կլիչկոյի քաշը 111,95 կգ է, հավակնորդ Մորմեկինը` 98,6 կգ, հաղորդում է boxingscene.com-ը:

Մենամարտը տեղի կունենա մարտի 3-ին Դյուսելդորֆում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում